Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։ Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում