ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։ Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:

 

Ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու ուղղությամբ։

 
 

Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու գործում և ընդգծել Կենտրոնի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։

 

Վկայակոչելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը հյուրընկալվելու է Հայաստանում 2026 թ. հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում, մասնավորապես՝ մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման միջոցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում