Պաշտոնապես բացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը

Պաշտոնապես բացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը

Հայաստանում պաշտոնապես բացվել է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես Դիլիջանի միջազգային դպրոց:

Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթահամալիրի պաշտոնական բացմանը ներկա են եղել Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, բազմաթիվ հյուրեր:

Դպրոցի օծման արարողությունը կատարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Վեհափառ Հայրապետը:

Կրթական համալիրում շրջայցի ավարտին նախագահները մասնակցել են դպրոցի բարերարների հուշատախտակի բացմանը: Այնուհետև նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրել է մի խումբ մարդկանց, որոնք ակնառու ավանդ են ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման ու գործարկման աշխատանքում, նպաստել են կրթության բնագավառի զարգացմանն ու միջազգային գիտակրթական համագործակցությանը: Պետական բարձր պարգևներն անձամբ հանձնել է Հանրապետության Նախագահը:

Շնորհավորելով նախաձեռնության հեղինակներին եւ դպրոցի հիմնադիրներին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է և այն իրականացնելու առաջարկը համընկել է Հայաստանի ապագայի ռազմավարական նպատակադրման հետ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում