ԱԱսպրամ Սարատիկյան

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում