Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է Նիդերլանդների հետ համաձայնագիրը, որն առաջին անգամ իրավաբանորեն ամրագրում է Կարիբյան Սեն Մարտեն կղզու սահմանը՝ երկու երկրի միջև բաժանվելուց գրեթե 400 տարի անց:

Փաստաթուղթն ամրագրում է սահմանագիծը, որը 17-րդ դարից գոյություն է ունեցել միայն փաստացի, չնայած կղզու բաժանման մասին համաձայնությանը, որը կնքվել է Ֆրանսիայի և Նիդերլանդների կողմից 1648 թվականին: Համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Նիդերլանդների կողմից, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2023 թվականի մայիսին՝ մի քանի տարվա բանակցություններից հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում