ՎՎարդան Հովսեփյան

Երևանի քաղաքապետարանը անհատույց բաց մրցույթ է հայտարարել

Երևանի քաղաքապետարանը անհատույց բաց մրցույթ է հայտարարել

Հաշվի առնելով Երևան քաղաքի շենքների և շինությունների հասցեները և համարակալման ցուցանակները միասնական տեսքի բերելու անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անհատույց բաց մրցույթ: Երևան քաղաքում շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակների նախագծի մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, նկարիչներ, դիզայներներ և գովազդային կազմակերպություններ, որոնք առնչություն ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման հետ:

Մրցույթի պայմաններն են.

մշակել ցուցանակների արտաքին տեսքի ձևավորման նախագիծ, որը համահունչ կլինի Երևան քաղաքի շենքներին և շինություններին:

Ցուցանակներն իրենց ձևավորմամբ կարող են լինել երկու և ավելի տարբերակներով՝ ինչպես պատմամշակութային հուշարձան շենքերի վրա, այնպես էլ պատմամշակութային հուշարձան չհանդիսացող շենքերի վրա տեղադրելու համար:

Ցուցանակների արտաքին չափերը, պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և տեխնիկական այլ հնարավորությունները՝ հեղինակի հայեցողությամբ:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են.

Նախագիծ՝ որում անհրաժեշտ է ներկայացնել ցուցանակի ձևավորումը, արտաքին չափերը (նշելով պատրաստման համար անհրաժեշտ նյութերը և մոտավոր ինքնարժեքը):

Ցուցանակի օրինակը անհրաժեշտ է ներկայացնել Մ 1:1-ի մանրակերտով և/կամ եռաչափ պատկերներով: Բացատրագիր (2 օրինակից):

Անհրաժեշության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր:

Լրացուցիչ պայմաններ

Մրցութային առաջարկությունները ներկայացվում են (մինչև 16.12.2019 թ. ժ. 16.00-ն ներառյալ) Արգիշտի 1 հասցեով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն:

Մրցույթի անցկացման և պայմանների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից: Հեռ.՝ 011 514 355:

Մրցույթի արդյունքում հաղթած նախագծի նկատմամբ հեղինակային իրավունքը անցնում է Երևանի քաղաքապետարանին՝ առանց դրա համար հատուկ վարձատրության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում