ՎՎարդան Հովսեփյան

Հանրային բաց լսումներ Երևանի 2020 թ. բյուջեի վերաբերյալ

Հանրային բաց լսումներ Երևանի 2020 թ. բյուջեի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ: Բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020 թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին:

Մասնակիցները հետաքրքրվել և առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային կառավարման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ծրագրերի առումով: Բնակիչների հարցադրմանը ի պատասխան, թե ինչու վերելակների փոխարինման ծրագիրը ներառված չէ բյուջեում, փոխքաղաքապետը պարզաբանեց. ծրագիրը չի իրականացվելու բյուջեի միջոցների հաշվին, ինչից ելնելով էլ արտացոլված չէ նախագծում:

Խոսելով մասնակցային կառավարման մասին՝ Հ. Սարգսյանը նշեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են նաև անցյալ տարի, բացի դրանից՝ նախագիծը կազմված է տարվա ընթացքում բնակիչների առաջ քաշած խնդիրների հիման վրա:

Կա գաղափար, որ քաղաքի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով կզբաղվի առանձին ՀՈԱԿ-ը: Հաջորդ տարի նախատեսվում է գույքագրել ծառերի ֆոնդը և քարտեզագրել:

Անդրադառնալով տեսողական, լսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքում տեղաշարժը հարմարավետ դարձնելու քայլերին՝ փոխքաղաքապետն առանձնացրեց մի շարք ծրագրեր, այդ թվում՝ թեքահարթակների կառուցման, մայթերի երկայնքով գոգավոր սալիկների, խաչմերուկներում՝ ձայնային ազդանշանների ավելացման նախագծերը:

Ներկայացված որոշ առաջարկներ կներառվեն հաջորդ կամ հետագա տարիների ծրագրերում: Քաղաքացիների մի շարք հարցեր էլ եղել են անձնական բնույթի: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության և հարցադրումների համար:

Նախագծերն առաջիկայում կներկայացվեն քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում