Ամերիկահայերը պարգեւատրել են Ցեղասպանության ճանաչմանը նպաստած անձանց ու կազմակերպություններին

Ամերիկահայերը պարգեւատրել են Ցեղասպանության ճանաչմանը նպաստած անձանց ու կազմակերպություններին

Վաշինգտոնի ամենամեծ սրահը մայիսի 10-ին անկարող էր տեղավորել մրցանակների հանձնման արարողությանը ներկա գտնվելու բոլոր ցանկացողներին:

Որպես երախտիքի նշան՝ ամերիկահայերը մրցանակներ են փոխանցել բոլոր  անձանց կամ նրանց ժառանգներին, ինչպես նաեւ այն հաստատություններին, որոնք Ցեղասպանության տարիներին եւ հետագայում օգնել են հայ ժողովրդին: «Ռոնալդ Ռեյգան» նախագահական հիմնադրամի ղեկավարը պարգեւատրվել է Ռեյգանի կողմից Հայոց Ցեղասպանության պատմական փաստը հստակ ճանաչելու համար:

Մրցանակակիրների թվում են եղել ԱՄՆ-ի Նախագահ Վիլսոնի եւ դեսպան Մորգենթաուի ժառանգները: Կազմակերպիչները վերջում երախտագիտություն են հայտնել այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում