ՆՆարե Ոսկանյան

«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ

«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախատեսվող առաջին փոփոխությունը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը՝ պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը: Նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսվարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնելու և անցնցում անցում կատարեն:

«Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը նաև թեժ քննարկում առաջացրեց հանձնաժողովում: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը քննարկման ժամանակ ասաց, որ ինքը նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ այստեղ  կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում