ՆՆարե Ոսկանյան

Առողջական խնդիրների ժամանակ բոլոր քաղաքացիները պետք է ունենան ֆինանսական պաշտպանվածություն․ Թորոսյան

Առողջական խնդիրների ժամանակ բոլոր քաղաքացիները պետք է ունենան ֆինանսական պաշտպանվածություն․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց, որ  պարտադիր առողջության ապահովագրության նախագծի  ընդունման դեպքում  կբարձրացնել բժշկական ծառայության որակը: Նախարարի խոսքով մարդկանց համար բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են որոշակի գումար:

Նախարարի խոսքով հաշվարկվել է, թե  3 միլիոն մարդու համար որքան գումար է անհրաժեշտ , հանվել է այն գումարը, որն արդեն պետությունը տրամադրում է և, որպես աղբյուր մնացած միջոցների ներգրավման, հաշվարկվել է աշխատող քաղաքացիների համախառն եկամուտից տոկոս: Նախարարը նշեցմ որ  պետությունը կարող է որոշել, որ մեզ պետք չէ այդ համակարգը, բայց ինչպես է պետությունը հոգալու այդ քաղաքացիների առողջական ծախսերը: 

«Մեր խնդիրն  է , որ այն քաղաքացիները, որոնք ապրում և աշխատում են Հայաստանում ունենան ֆինանսական պաշտպանվածություն: Մենք առաջարկում ենք փողերի հավաքման և ծախսման նոր համակարգ»-ասաց Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում