ԼԼիլիթ Սեդրակյան

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 70 գործատու

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 70 գործատու

Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Երևանում աշխատանքային տոնավաճառ է կազմակերպվել, որին մասնակցել է 70 գործատու։ Աշխատանք փնտրողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու զբաղվածության պետական ծրագրերին, ինչպես նաև 1000-ից ավելի թափուր աշխատատեղերի՝ սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում։

Զարուհի Բաթոյանը հորդորել է բոլորին՝ հատկապես երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող և միջին տարիքի անձանց, ակտիվորեն ընդգրկվել զբաղվածության ծրագրերում: Նա հավաստել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում է հնարավոր ամեն բան՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները մեծացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար։

«Աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը, որովհետև ամենափոքր հնարավորություններն օգտագործելով միայն կարող ենք հասնել մեծ ձեռքբերումների»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: 

Երևանում նոյեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 12 200 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4%-ով: Ի դեպ, զբաղվածության կենտրոնների միջոցով Երևանում աշխատանքի է տեղավորվել 2687 քաղաքացի, նրանցից 316-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում