ԷԷլեն Պետրոսյան

Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը

Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում