ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով

Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկել է փակել Ուկրաինայի օդային տարածքը՝ որպես անվտանգությունը երաշխավորելու միջոց։ Մեկնաբանելով Սպիտակ տան հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ խոսքերը «դեռ պետք է պարզաբանել», քանի որ այդ թեման նախկինում չի բարձրացվել։

Իսկ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի կարծիքով՝ Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման։

Ջաբարովը պարզաբանել է, որ փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա, սակայն ռուսական հրթիռները «դրանք կոչնչացնեն դեռ թռիչքի պահին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում