Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ

Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ

Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ՝ հայտնում են լրատվամիջոցները:  

Նշվում է, որ բալիստիկ հրթիռներ են արձակվել Հորդանանի ուղղությամբ, մասնավորապես՝ Մուվաֆակ Սալթի ավիաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները և օբյեկտները: Քուվեյթում հարված է հասցվել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի, Բահրեյնում՝ ամերիկյան բանակի համար նախատեսված վառելիքի պահեստի: Կատարում էլ, ըստ իրանական կողմի, թիրախավորվել է արբանյակային ալեհավաք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում