ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Ռուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. Նովակ

Ռուսաստանի կառավարությունը արգելք է սահմանել դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ վառելիքի ներքին շուկայում իրավիճակը դարձյալ բարդ է։ Շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով, ուստի իշխանությունները շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ շուկան հագեցնելու համար:

Նովակը հայտնել է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի ներկրված նավթամթերքի մատակարարումը։ Նա վստահեցրել է, որ այդ միջոցը, ինչպես նաև դիզելային վառելիքի արտահանման արգելքը, կօգնեն կայունացնել վառելիքի մատակարարումները մարզեր:

Ավելի վաղ իշխանություններն արդեն սահմանափակել էին բենզինի արտահանումը և խստացրել ներքին շուկա մատակարարումների նկատմամբ վերահսկողությունը:

Վառելիքի հետ կապված իրավիճակը բարդացել է ամռանը՝ պահանջարկի աճի, լոգիստիկայի փոփոխությունների և նավթավերամշակման գործարաններում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների պատճառով չնախատեսված վերանորոգման ֆոնին։ Մինչ այդ ՌԴ փոխվարչապետը շուկան անվանել էր լարված, բայց վերահսկելի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում