Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան

Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ մեր ցանկությունը և կամքը շատ լուրջ են ու վճռական: Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է, և այս մասին հստակ հայտարարություններ են արվել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Անցյալ շաբաթ, երբ մեծարգո Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանիի հետ, այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը: Ուստի կարող ենք ասել, որ ԻԻՀ-ն իր կողմից շարունակ և հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար և վճռական կերպով շարունակում է այս ճանապարհին քայլեր ձեռնարկել:

Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, և տեքստը ուսումնասիրության և կազմման փուլում է: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ: Հնարավորինս պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար: ԻԻՀ-ն մեծ սիրով կողջունի ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը:

Կարծում եմ՝ այս փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար: Այդ թվում տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ ներդրումների, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական, հստակ ուղենիշներ կտրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում