ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը

Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը

«Հաշվի առնելով ստացված փոփոխությունները` Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում միգրանտների արտաքսումը որպես պատիժ նախատեսող հոդվածների թիվը կհասնի 45-ի։ Այն ավելի քան կկրկնապատկվի»,- ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ հանցագործությունների ցանկը կընդլայնվի՝ ներառելով նաև հետևայլ կետերը` խտրականությունը՝ անձի իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտում, հիմնված նրա սեռի, ռասայի, մաշկի գույնի, ազգության, լեզվի, տարիքի, կրոնական պատկանելության և այլնի վրա։

Մյուս կետը վերաբերում է անհնազանդությանը զինվորականի օրինական հրամանին կամ պահանջին՝ կապված Ռուսաստանի սահմանը պաշտպանելու նրա պարտականությունների կատարման հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում