ԴԴավիթ Մուրադյան

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ CBD COP17 Armenia-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

 

«Մինչև համաժողովի մեկնարկն այս հարթակում կհրապարակվեն COP17-ի նախապատրաստական աշխատանքների, կարևոր իրադարձությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները։

 

Համաժողովի օրերին պաշտոնական էջը կդառնա Կապույտ և Կանաչ գոտիներից օպերատիվ տեղեկատվության հիմնական հարթակը՝ ներկայացնելով բանակցությունների ընթացքը, պաշտոնական հայտարարությունները, ընդունվող որոշումները, միջոցառումները և օրվա կարևորագույն իրադարձությունները։

 

Պաշտոնական էջում նաև կբացահայտվեն Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական առաջնահերթությունները և մեր երկրի ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում»,- ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում