Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք, ծանոթացել իրականացվող ծրագրերին, հանդիպել բնակիչների հետ:

Մարզային այցի շրջանակում երկրի ղեկավարը նախ այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն եվրո։ Պատասխանատուները նշել են, որ ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն խորանարդ մետր է։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը, մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոս ոռոգման, արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն կվտ․ժամ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25 %-ով, փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների (կաթիլային ոռոգում) կիրառումը։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ:

Հաջորդիվ Ջրային կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են հանրապետությունում այլ ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Այնուհետև Դաշտաքար բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, Կառավարության ծրագրերին։ Բնակիչները բարձրացրել են բնակավայրի դպրոցի շենքի վթարային լինելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը նշել է, որ դպրոցների կառուցման և հիմնանորոգման հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և այս դեպքում էլ ևս խնդիրը կլուծվի։   

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գոռավանում, որտեղ ներկայացվել է  բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 291 մլն դրամ, որի 80%  կամ շուրջ 232 մլն 960 հազար դրամը հատկացվել է պետական բյուջեից: Նախատեսվում է 2500 քմ  տարածքի վրա կառուցել  1105 քմ  մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։ 

Այնուհետև վարչապետը զրուցել է բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին և անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնավան բնակավայր, որտեղ ներկայացվել է բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նախատեսվում է 2730 քմ  տարածքի վրա կառուցել  է 1105 քմ  մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։

Այցի ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում