ԴԴիանա Գասպարյան

Հրավիրում ենք «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հրավիրում ենք «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանն ակտիվորեն աշխատում է իր արտահանման շուկաները դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

 

«​Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայում հայ համայնքի հետ համատեղ, մեծ սիրով հրավիրում ենք ձեզ «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում և հիանալի հնարավորություն կընձեռի բոլորին վայելելու Հայաստանի համը»,- ասել է նա։

 

Տոնավաճառը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Տալլինի «Կուլտուրիկատել» (Kultuurikatel) կենտրոնում, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայկական ապրանքներին, խոհանոցին, ծառայություններին, մշակույթին և գործարար հնարավորություններին:

 

Միջոցառման մասին առավել մանրամասն` այստեղ։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում