ՆՆարե Ոսկանյան

Վանեցյանն այդ քաշային կատեգորիան չունի, որ հետը բանավեճի մեջ մտնեմ

Վանեցյանն այդ քաշային կատեգորիան չունի, որ հետը բանավեճի մեջ մտնեմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները կասեցվել են) և մյուսների գործով դատական նիստում Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.2-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի` ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին որոշումը հակասում են Սահմանադրությանը:

Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ցույց են տալիս, թե իրավական առումով ինչ խնդիրներ կան՝ անկախ այն բանից, դատարանը կբավարարի՞ միջնորդությունը, թե՞ ոչ: «Հանրությանը, իրավագետներին սահմանադրական խնդիր ենք ներկայացնում և հուսով ենք, որ այն իրավական բանավեճ կդառնա»,- ասաց Սանասարյանը:

Սանասարյանը նշեց նաև, որ այս փուլում ևս չի արձագանքելու Արթուր Վանեցյանի հայտարարություններին: «Ես իր հետ բանավեճ չունեմ, առհասարակ ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ»,- ընդգծեց Սանասարյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում