ՌՌոզա Խաչատրյան

Ամենահին շախմատի քարը Հորդանանից

Ամենահին շախմատի քարը Հորդանանից

1991-ին Հորդանանի հարավում հայտնաբերված արմավենուց պատրաստված ափաչափ  իրը  հնարավոր է աշխարհի ամենահին շախմատային քարն է,- եզրակացնում են հնագետները: Արտեֆակտը  հայտնաբերվել է վաղ առևտրային բնակավայրի պեղումների ժամանակ, հայտնում է Science News-ը:

Քանդակն ուղղանկյուն քարի  է  նման,  որի վերևում   եղջյուրի   երկու  նախշեր են նշմարվում: Սպեկտրալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն ստեղծվել է մեր դարաշրջանի 680-749 թվականներին:  Գիտնականները պարզել են, որ պարզ խաղային տախտակները հայտնվել են Եվրասիայում մոտ չորս հազար տարի առաջ:

Ըստ պահպանված գրավոր ապացույցների՝  շախմատը առաջինը սկսել են խաղալ Հնդկաստանում՝ 1400 տարի առաջ: Տեղի վաճառականներն ու դիվանագետները, հավանաբար, այս խաղը բերել են արևմտյան երկրներից:

Հնագետները նկատել են, որ «նավակը» նման է շախմատի մյուս պարզունակ  մասերին, որոնք ստեղծվել են մի քանի դար անց:

«Եթե մեր ենթադրությունները  ճիշտ են, ապա սա աբստրակտ դիզայնի ամենավաղ հայտնի օրինակն  է, ինչպես նաև  շախմատային ֆիգուրի  ամենավաղ օրինակը», - նշել են ուսումնասիրության հեղինակները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում