ՎՎարդան Հովսեփյան

Չարենցավանի զբոսայգին փորձում են վերադարձնել համայնքին

Չարենցավանի զբոսայգին փորձում են վերադարձնել համայնքին

2005 թ. 25 տարի ժամկետով Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով հանձնվել է «Եղիցի լույս-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում: Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Իմ հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:

Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, որից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին»,- գրել է Կոտայքի մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում