ՎՎարդան Հովսեփյան

Պուտինը ցավակցել է հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Պուտինը ցավակցել է հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը ցավակցել է մեր լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի բարեկամներին և հարազատներին՝ նրա մահվան կապակցությամբ: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսին Գևորգի մեր աշխարհի պատմությունը այլ ընթացք կարող էր ստանալ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Պեսկովի խոսքով՝ Գևորգյան ամուսինները իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ:

«Պուտինը լավ ծանոթ էր Գոհարի և նրա ամուսնու հետ: Ամուսնու մահից հետո Գոհարը եկել էր Պուտինի մոտ, Պուտինն էլ նրանց էր հյուր գնացել»,- նշել է Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել էր երկու օր առաջ, 93 տարեկանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում