ՌՌոզա Խաչատրյան

Արամի 23 շենքի ճակատագիրն արդեն հայտնի է

Արամի 23 շենքի  ճակատագիրն արդեն հայտնի է

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ավագանու նիստում հայտարարել է, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է Երևանի Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման: Երևանի քաղաքապետարանն էլ տվել է շինարարության թույլտվություն: «Վաղն արդեն այդ նախագիծը կլինի շինարարների ձեռքում»,- ընդգծել է նա:

Ա. Մեսչյանի խոսքով՝ կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարական աշխատանքները, արդյունքում՝ կստեղծվի հենապատ, որը կամրացնի շենքը:

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել էր դեռ անցյալ տարվա  հունվարի 11-ին: Այդ շենքում էին անցկացվում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում