ԼԼիլիթ Ասատրյան

Արդարադատության նախարարի տեղակալները և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին

Արդարադատության նախարարի տեղակալները և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ևս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և իրավական փոխօգնության ոլորտների զարգացումը:

 
​Քննարկվել են նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների առաջնահերթությունները, որոնք ներառում են դատական և իրավական բարեփոխումները:
 
 
​Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգի թվայնացմանը։ Ընդգծվել է, որ Հայաստանի համար Էստոնիայի փորձը կարևոր ուղենիշ է, քանի որ այն հիմնված է տեխնոլոգիական նորարարությունների, ամուր իրավական հիմքերի և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումների վրա:
 
​Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ ներառյալ թվային արդարադատության, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ եղանակների շուրջ փորձի փոխանակման ուղղություններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում