ԳԳոհար Սարգսյան

Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները

Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները

Հունիսի 24-26-ը շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը մասնակցել է Օրհուսի կոնվենցիայի Կողմերի աշխատանքային խմբի 30-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացրել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD)՝ COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները և թափանցիկության, հանրային մասնակցության և ներառական բնապահպանական կառավարման ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից: 

Մարի Չաքրյանը կարևորել է Օրհուսի կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի միջև սիներգիան՝ ընդգծելով միջազգային մակարդակում մասնակցային որոշումների կայացման նշանակությունը։ Նա նաև ներկայացրել է COP17-ի նախապատրաստական գործընթացում շահագրգիռ կողմերի լայն ներգրավման և հավասարակշռված մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

 

Օրակարգի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Օրհուսի կոնվենցիայի ԳՁՕ փոփոխության վավերացման վերաբերյալ ազգային խորհրդակցություններին և EU4GreenRecovery ծրագրի շրջանակում վերջերս իրականացված ուսումնաճանաչողական այցի արդյունքներին։

 

Որպես CBD COP17-ը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել կենսաբազմազանության թափանցիկ, ներառական և մասնակցային կառավարման խթանմանը՝ համահունչ Օրհուսի կոնվենցիայի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի սկզբունքներին։

 

Նստաշրջանի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում