Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական ընդունելություն Արցախի Նախագահի նստավայրում

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական ընդունելություն Արցախի Նախագահի նստավայրում

Մայիսի 9-ին Մեծ Հայրենականի 70-րդ, ՊԲ-ի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Նախագահի նստավայրում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել: Իր շնորհավորական ուղերձում առաջին խոսքը Բակո Սահակյանն ուղղել է Երկրորդ աշխարհամարտի վետերաններին: 

Մեծ հայրենականին 45 000 արցախցի է մասնակցել, նրանցից միայն 96-ն են այսօր կենդանի: Բոլորին Բակո Սահակյանը արժանացրել է «Երախտագիտություն» մեդալի: Վետերաններից մի քանիսն անձամբ եկել էին նախագահի ձեռքից ստանալու իրենց մեդալը:

Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին էլ շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Նախագահ Բակո Սահակյանը անձամբ հանձնեց «Ոսկե արծիվ» շքանշանը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում