ՄՄարիամ Մխիթարյան

Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ

Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ու պաշտպանունակությունը խաթարող կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ։ Այս մասին հայտնել է RTVI-ը՝ հղում անելով կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին։

«Պաշտոնյայի գործողությունները, որոնք կատարվել են շահադիտական դրդապատճառներով, ուղղակիորեն խաթարում են քաղաքացիների անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունը, պետք է հավասարեցվեն լրտեսությանը և դավաճանությանը, քանի որ դրանք իրենց էությամբ նաև ազգային շահերի դավաճանություն են»,- հայտարարել է Միրոնովը։

Նրա կարծիքով՝ նման հանցագործությունների համար պետք է սահմանվեն ամենախիստ պատժամիջոցները, այդ թվում՝ մահապատիժը։ Կից փաստաթղթերում նշվում է Չինաստանում, Վիետնամում և Թաիլանդում կիրառվող նմանատիպ պրակտիկան։ Չինաստանում «նման պատիժների հրապարակային կիրառումը հզոր կանխարգելիչ միջոց է», - RTVI-ը մեջբերում է բացատրական գրառումից։

Մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն միջոց, պաշտոնապես գոյություն ունի Ռուսաստանում, բայց չի կիրառվում, քանի որ 1997-ին դրա նկատմամբ սահմանվել է անժամկետ մորատորիում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում