Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 25-ին հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ։ Մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել պետական աջակցության գործող ծրագրերը և լսել գործարարների առաջարկները դրանք առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար։

Քննարկվել են նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման նոր ուղղությունների զարգացմանը, արտահանման ծավալների ավելացմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արտահանման խթանումն ու շուկաների դիվերսիֆիկացումը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։ Նա ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են արտահանողների առջև ծառացած խնդիրների լուծմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։

Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները, արտաքին շուկաներում առկա ռիսկերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկներն ու տեսլականը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում