ԳԳոհար Սարգսյան

Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը

Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հետ։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախախարությունից:

«Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում