Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն

Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում