ԷԷմմա Վարդանյան

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

8 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը և միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունեն 6 միավոր և կիսում են 4-10-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը և վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունեն 6 միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 3.5 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր: Նույն տարիքային խմբում Անգելինա Միրաքյանը ունի 4 միավոր:

9-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 24-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում