ՔՔրիստինա Մկրտչյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը

Հունիսի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է 2026 թ. Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և 2027 թ. կայանալիք ՖՄԿ խաղերին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում հնարավոր համագործակցության վերաբերյալ: Ընդգծվել է Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության ծրագրերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում