ՎՎարդան Հովսեփյան

ԿԲ գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 մլն դոլարի. վարչապետ

ԿԲ գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 մլն դոլարի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի:

«Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ և իրավիճակ է Հայաստանի պատմության համար»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում