ԷԷմմա Վարդանյան

Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Կա մեկ զոհ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում