ՄՄարիա Գաբրիելյան

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու առաջարկով

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու առաջարկով

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու առաջարկությամբ։

«Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն սպառնում է նաև տեղի հայ համայնքի անվտանգությանը, որը զգալի թիվ է կազմում Լիբանանում:

Այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է սատար կանգնի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

Այսպիսով, մեր կողմից առաջարկվել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնություն տրամադրելու հրատապ ծրագիր»,- տեղեկացրել է Մարուքյանը ֆեյսբուքյան էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում