Եվրոպան սխալվում է՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել ուժի դիրքերից. Պեսկով

Եվրոպան սխալվում է՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել ուժի դիրքերից. Պեսկով

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԵՄ-ում Մոսկվայի հետ շփումները վերսկսելու անհրաժեշտության մասին քննարկումները։

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է բանակցությունների և շփումների՝ Մոսկվայի պատրաստակամության մասին: Նա նաև ընդգծել է, որ հնարավոր երկխոսությունը պետք է ուղղված լինի լուծումներ գտնելուն, այլ ոչ թե «բարոյախոսությանը»:

«Եվ եթե ԵՄ-ում իսկապես հայտնվեն ուժեր, որոնք կհասկանան Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, բայց ոչ թե բարոյախոսությամբ զբաղվելու, այլ իսկապես երկխոսություն վարելու համար, ապա նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց կլինեն»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում