«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը մեկնման սրահում նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր, հայտնեցին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
«Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:










