Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը

Առաջարկվում է բարեփոխել «Հավատարմագրման մասին» օրենքը

Նախագծի փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով: Նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրանց համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը հունիսի 17-ին քննարկել է ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ (օրինակ՝ համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող), կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման համար, կսահմանվեն ընթացակարգեր՝ համապատասխանության գնահատման սխեմաների մասնագիտական վերլուծության համար, կավելանան հավատարմագրման կասեցման և դադարեցման հիմքերը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում