Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները

Առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ ներառելով 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրից, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի 5-րդ փուլի գնահատման և ԳՐԵԿՈ-ի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցներով ստանձնած հանձնառություններից:

ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ներկայացմամբ մասնավորապես առաջարկվում է ընդլայնել ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակը՝ դրանում ներառելով նաև 50 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները: «Ազդարարում» հասկացության մեջ առաջարկվում է ընդգրկել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև նախատեսել, որ ներքին ազդարարման իրավասու մարմինների կողմից պետք է ստեղծվեն համապատասխան ուղիներ և ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումն ու հաղորդումների օբյեկտիվ և պատշաճ քննությունը: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ազդարարման համակարգի արդյունավետությունը, ապահովել դրա ինստիտուցիոնալ ու գործնական կատարելագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում