Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր

Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր

Քրեակատարողական օրենսդրության չափանիշները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և միջազգային մարմինների՝ ՀՀ-ին հասցեագրված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտություն է առաջացել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Գևորգ Քոչարյանը հիշեցրեց՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեն ՀՀ-ի ներկայացրած 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ պետությունը պետք է զերծ մնա որպես կարգապահական պատիժ ընտանիքի այցելությունների և նրանց հետ շփվելու մասով սահմանափակումներ կիրառելուց՝ համաձայն Նելսոն Մանդելայի կանոնների:

«Նույն օրենսգրքով նախատեսված է մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու տույժի տեսակը, իսկ կրկնակի տույժի առկայության պայմաններում դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել մինչև 20 օր ժամկետով, մինչդեռ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն, հաշվի առնելով մեկուսի բանտարկության վնասը կամ հետևանքները, 21-րդ ընդհանուր զեկույցում արձանագրել է, որ որոշակի խախտման համար անձին մեկուսի պահելու առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի 14 օրը, նախընտրելի է նաև ավելի քիչ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկում ենք  երկու փոփոխություն. օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար, և երկրորդը՝ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառման, այդ թվում՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում