21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

ԷԷմմա Վարդանյան

Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։ Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվել է հաղորդում,  կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում