Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ու հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները

Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ու հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները

2024 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել էր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգում ունեցավ էական նշանակություն: Ներդրված մեթոդներն ու մոտեցումները և Կառավարության քաղաքականությունը բերել են նրան, որ այսօր մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրթությունն ավելի գրավիչ է: Մենք ունենք ավելի քան 47.000 ուսանող, որոնք ուսանում են կրթական համակարգում և գալու են համալրելու մեր տնտեսության համար անհրաժեշտ կադրերի բանկը: Առաջարկվող փոփոխությունը բխում է այս շրջանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ի հայտ եկած մի շարք կիրարկման առանձնահատկություններից և դրանք կարգավորելու անհրաժեշտությունից:

Այս մասին ԱԺ-ի՝ հունիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթեցրցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով գործադիրի հեղինակած ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, ըստ գերատեսչության ղեկավարի,  փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղություններով: Առաջին ուղղությամբ նախատեսվում է ավելի համահունչ դարձնել լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները:

Ամբողջությամբ նոր համակարգ է ներդրվել նաև Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով օրենքների նախագծերի փաթեթում հստակ ամրագրվել են նաև ՄԿՈՒ համակարգի մանկավարժական աշխատողների ատեստավորման և տարակարգի շնորհման, հավելավճարի սահմանման և աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դրույթները՝ հաշվի առնելով հանրակրթության և ՄԿՈՒ համակարգում տեղի ունեցող գործընթացները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում