Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը

Առաջարկվում է կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը

Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը տեսչական մարմնին հնարավորություն չի տալիս հավաստիանալու՝ դեղերն իսկապես ոչնչացվո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ երբեմն էլ դրանք ոչնչացվում են փաստաթղթային տեսքով, սակայն իրականում պահպանվում են և իրացվում շուկայում:

Նախագծերի փաթեթով փորձում ենք կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացն ու պատշաճ վերահսկողություն սահմանել ոչնչացման գործընթացի նկատմամբ: Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 15-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր և Լուսինե Բադալյանի հեղինակած՝ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքի նախագծերի փաթեթը:

Ըստ զեկուցողի՝ նախագծերի փաթեթը բավականաչափ քննարկվել է Առողջապահության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության ու Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործընկերների հետ: Առկա են վերջիններիս դրական կարծիքները:

Վանիկ Օհանյանը նշել է, որ նախագծի համահեղինակների կողմից ընդունվել են Կառավարության առաջարկները, ուստի կատարվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ նախագծում կլրացվի դրույթ առ այն, որ դեղերի ոչնչացումն իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ ԱՁ-ն պատասխանատու է դրոշմանիշի, դրոշմապիտակի մարումն ապահովելու համար, իսկ դրա կիրառության հետ կապված հարցերը կկանոնակարգվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման ժամանակ:

Կառավարության դրական դիրքորոշումն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական դիրքորոշում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում