ՎՎարդան Հովսեփյան

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2498 ուսուցիչ

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2498 ուսուցիչ

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թ. կազմակերպվել է վերապատրաստում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:

Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: Առաջին փուլը կազմակերպվել է  օգոստոս-սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար:

Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է եռօրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ երկօրյա դասընթացի ժամանակ հետադարձ կապի սկզբունքով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում