ՔՔրիստինա Մկրտչյան

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները:
Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:
 

«Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 1456 քվեն նվազել է 11-ով։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21477 քվեն նվազել է 244-ով։

«Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն, «Միավորված հայեր» կուսակցություն)՝ 340088 քվեն ավելացել է 508-ով։

Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30807 քվեն նվազել է 117-ով։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25624 քվեն նվազել է 21-ով։

«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33644 քվեն նվազել է 56-ով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58378 քվեն ավելացել է 147-ով։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5485 քվեն ավելացել է 5-ով։

«Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1984 քվեն ավելացել է 1-ով։

Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ 3206 քվեն նվազել է 47-ով։

«Հանրապետություն» կուսակցություն՝ 15835 քվեն ավելացել է 8-ով։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2679 քվեն մնացել է անփոփոխ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5284 քվեն նվազել է 14-ով։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 26567 քվեն նվազել է 819-ով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727820 քվեն ավելացել է 1148-ով։

«Հայաստան» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն)՝ 145113 քվեն ավելացել է 217-ով։

«Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն՝ 6750 քվեն ավելացել է 18-ով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7258 քվեն ավելացել է 55-ով։

Անճշտությունների գումարային չափը՝ 1279-ից ավելացել է 230-ով։

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17097-ից նվազել է 859-ով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում