ԴԴիանա Գասպարյան

ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին

ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին

Հունիսի 9-ին Ուզբեկստանի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է տեսակապով։ Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի ԱԳՆ պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Հանդիպման օրակարգը ներառել է 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման,  «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի Քիշնևի Կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչման հարցերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում