ՎՎարդան Հովսեփյան

Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

93 տարեկանում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուքի» էջը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25-ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը իր ցավակցություններն է հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին և բարեկամներին։ «Նրա մահը կորուստ էր մեր բոլորի համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ Անիտա) ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում