ԼԼիլիթ Ասատրյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Այս պահին բավական ակտիվ փուլում ենք գտնվում. վերջնականացրել ենք դիզայնը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով կենսաչափական անձնագրերի տպագրությանը:

«Առաջիկայում կարծում եմ՝ ևս մեկ անգամ առիթ կունենամ այցելելու Նիդերլանդների համապատասխան արտադրամաս, և արդեն 2026 թվականի աշնանը մեր քաղաքացիներին պատշաճ կերպով կմատուցենք այս ծառայությունները:

Առաջիկայում նաև գրասենյակների մասով որոշակի տեղեկատվություն կտանք, թե որտեղ են հատկապես լինելու, որովհետև երկփուլ ենք նախատեսում. նոր որակի նոր ստանդարտի գրասենյակները կշահագործենք, հետո դրանց թիվը կավելացնենք»,- նշեց Արփինե Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում